Текст песни
Ես չիմացա, թե ինչու, Դու չիմացար, թե ինչպես։ Պատահեցին Մեկ մեկու Մեր երազներն առանց մեզ։ Պատահեցին մեկ մեկու Ու կանչեցին ինձ ու քեզ։ Ես չիմացա, թե ինչպես, Դու չիմացար, թե ինչու։ Դու չիմացար, թե ինչպես, Ես չիմացա, թե ինչու։ Բուրմունք փռեց Ծաղկի պես Դաշտությունը մեր հոգու։ Ես էությամբ Դարձա դու, Դու էությամբ դարձար ես։ Ես չիմացա, թե ինչպես, Դու չիմացար, թե ինչու։ Խառնվեցին երկու ես Ու դարձան մեկ ես ու դու։ Դու չիմացար, Թե ինչպես, Ես չիմացա, թե ինչու։ Բայց չներեց Բախտը մեզ, Ես դարձա ես, դու էլ՝ դու։ Դու չիմացար, Թե ինչու, Ես չիմացա, թե ինչպես։ Ու բախվեցինք մեկ մեկու Ու հեռացանք մշտապես։ Եվ չիմացանք, Թե ինչու, ԵՒ չիմացանք, թե ինչպես։
TANANENC — EV CHIMACANQ
«EV CHIMACANQ» — TANANENC. Читайте текст песни и подпевайте с караоке-подсветкой: строки текста подсвечиваются в такт музыке. Слушайте онлайн бесплатно или скачайте mp3. Длительность записи — 4:16. Жанр — Поп.
